Հասարակություն - «Միսս թոփ մոդել» ճանաչվեց 20-ամյա Դայանա Դավթյանը և անցավ «Միսս աշխարհ Արմենիա» լավագույն 10-յակ

«Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների մասնակիցները մեկ օր առաջ վազում էին, ցատկում «Միսս սպորտ» անվանակարգում հաղթելու համար, իսկ երեկ գեղեցիկ զգեստներով դեֆիլեի էին մասնակցում՝ թաքուն հույս փայփայելով, որ հենց իրենք կարժանանան հաղթանակի «Միսս Թոփ մոդել» անվանակարգում:


Այս անվանակարգում հաղթելը կաևոր էր աղջիկների համար, քանի որ տիտղոսակիը մեխանիկորեն անցնում է «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթի լավագույն տասնյակ:

25 աղջիկ ցուցադրեցին հայ դիզայներների հագուստները՝ յուրաքանչյուրը փորձելով տպավորել իր ելույթով: Այս անվանակարգում հաղթեց 20-ամյա Դայանա Դավթյանը:

Միսս Արմենիա» հկ խորհրդի անդամ Գայանե Մանուկյանը երեկ հատուկ մրցանակ տվեց իր նախընտրելի մասնակցին:

«Քանի որ բախտի բերմամբ դիզայներ եմ դարձել, ուզում եմ ձեռագործ պայուսակ նվիրել մի աղջկա, որը նույնքան գեղեցիկ էր կարողանում հագուստ ցուցադրել, որքան Դայանան»,- ասաց Գայանեն ու աքսեսուարը նվիրեց 24-ամյա Անետա Գրիգորյանին:

Առջևում գլխավոր երկու մրցույթն է․ «Միսս Տիեզերք Արմենիա»-ն կկայանա հուլիսի 9-ին՝ Գյումրու Սև բերդում: «Միսս աշխարհ Արմենիա»-ն՝ հուլիսի 15-ին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Առաջինը կունենա լողազգեստով ցուցադրություն, որը պարտադիր մաս է միջազգային մրցույթում: «Միսս աշխարհ Արմենիա»-ն լողազգեստով ցուցադրություն չի ունենա նույն՝ միջազգային մրցույթի չափանիշների հիմքով:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ