Քաղաքական - «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը և ողջ ժողովրդին». Արթուր Վանեցյանը՝ գեներալ-մայորի կոչում ստանալու մասին (տեսանյութ)

Պարգևատրվել և ստանալ զինվորական բարձրագույն կոչում Սահմանադրության օրը շատ կարևոր է ու պարտավորեցնող. այս մասին լրագրողների հետ զրույցում վարչապետի առաջարկով գեներալ-մայորի զինվորական կոչում ստանալուց հետո ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հարցին՝ նախորդ կոչումը ե՞րբ է ստացել և ի՞նչ ճանապարհ է անցել այդ ընթացքում, Վանեցյանը պատասխանեց. «Երեք տարի առաջ եմ գնդապետի կոչում ստացել, երեք տարիների ընթացքում այնքան իրադարձություններ եղան, որ մարդիկ կարող են ծնվել և ապրել մի ամբողջ կյանք, բայց նման իրադարձությունների միջով չանցնեն»:

Արթուր Վանեցյանը նշեց, որ գեներալի կոչումը ոչ միայն ուրախություն է ստացողների համար, այլ առաջին հերթին մեծ պատասխանատվություն է: «Ես ցանկանում եմ, որ բոլոր նրանք, որ այսօր ստացել են այդ զինվորական կոչումները, արժանի ծառայեն մեր պետությանը: Ես ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը և ողջ ժողովրդին»,-ասաց նա:

tert.am

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ