Քաղաքական - Իրանից հայտնել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման պայմանները

ԱՄՆ-ն կարող է վերսկսել բանակցություններն ԱՄՆ-ի հետ, եթե Իսլամական Հանրապետության վրայից հանվեն պատժամիջոցները և ստացվի ԻԻՀ Հոգևոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեի թույլտվությունը, փոխանցում է «IRNA» գործակալությունը՝ հղում անելով Տեղեկատվության նախարարության ղեկավար Մահմուդ Ալավիին:

«Եթե ԱՄՆ-ն Իրանի վրայից հանի պատժամիջոցները, ապա մենք կարող ենք դիտարկել բանակցությունների վերսկսման տարբերակը», - ասել է Ալավին:

Նա ավելացրել է, որ երկրների միջև բանակցությունները հնարավոր են միայն ԻԻՀ Հոգևոր գերագույն առաջնորդի թույլտվությամբ:

Ամենակարևոր լուրերը Հայաստանից՝ Telegram-ում

aysor.am 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ