Քաղաքական - Պոլսո պատրիարքի տեղապահ է ընտրվել Սահակ Մաշալյանը

Այսօր Պոլսո պատրիարքարանում միաբանների փակ ժողովի ժամանակ Պոլսո պատրիարքի տեղապահ է ընտրվել Պոլսո պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Այս մասին հայտնում է Պոլսում հրապարակվող «Ժամանակը»-ը:

Ըստ լրատվամիջոցի՝ բացի Սահակ Մաշալյանից, տեղապահի թեկնածու էր նաև Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Եկեղեցական ընդհանուր ժողովի դռնփակ նիստին Սահակ եպիսկոպոս Մաշալյանի օգտին քվեարկել է 13 հոգի, իսկ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ 11։

Ընտրության արդյունքը նշանակում է, որ Պոլսո պատրիարքական ընտրությունների համակարգմամբ զբաղվելու է Սահակ Սրբազանը:

Հիշեցնենք, որ 2017 թվականին ևս անցկացվել են Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություններ: Այդ ժամանակ ընտրվել էր Գերմանիայի Հայոց թեմի նախկին առաջնորդ Գարեգին Բեքչյանը:

Պաշտոնական Անկարան, սակայն, անտեսել էր Պոլսի կրոնավորների այս ընտրությունը և Բեքչյանի պաշտոնավարելուց որոշ ժամանակ անց անվավեր համարել նրա ընտրությունը։


tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ