Միջազգային - Իրանը հուլիսի 7-ից իր ուզած մակարդակով կհարստացնի ուրանը. Ռոհանի

Իրանը հուլիսի 7-ից մտադիր է հարստացնել ուրանը միջուկային գործարքով նախատեսված 3,67 տոկոսից ավելի, այսինքն` այնքան, որքան հարկ կհամարի: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին. տեղեկացնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել էր, որ Իրանը 100 տոկոսով կկատարի միջուկային գործարքն այն դեպքում, եթե մյուս մասնակիցները նույնն անեն:

Հավելենք, որ ԱՄՆ-ն անցյալ տարի դուրս եկավ վերոհիշյալ գործարքից:

yerkir.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ