Հասարակություն - «Նախագահը հակամարտող կողմերին պիտի բերի փոխհամաձայնության»

«Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի հետ կապված գործընթացներին՝ իրականում խնդիրը շատ ավելի խորը և կոնցեպտուալ է»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող գործընթացների մասին, ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ, փաստաբան Արտաշես Խալաթյանը: Նա նշեց. «Ունենք իրավունքի մեկնաբանության երկու դպրոց. առաջինը հետսովետական, գերմանական իրավունքի դպրոցն է, որտեղ մեկնաբանում են Սահմանադրության տառին համապատասխան: Երկրորդն անգլոսաքսոնական իրավական մեկնաբանության դպրոցն է, որտեղ իրավունքի մեկնաբանության լայն ասպեկտ է տրվում»: Ըստ բանախոսի՝ երկու տեսակետներն էլ գոյության իրավունք ունեն: «Այստեղ կոմպրոմիսն է կարևոր, որն առանց քաղաքական բաղադրիչի հնարավոր չէ: Այդ առումով շատ եմ կարևորում ՀՀ նախագահի գործունեությունը. նա պիտի հակամարտող երկու կողմերին բերի փոխհամաձայնության»,-ասաց Ա. Խալաթյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ