Հասարակություն - «Ծիրանափող»՝ հեղինակային նոր շարք

Հուրախություն մեր ընթերցողների՝ tesaket.info-ն սկսում է հեղինակային նոր շարք՝ «Ծիրանափող»: Այսուհետ ամեն օր մենք կներկայացնենք ազգային երգ-երաժշտության, պարի կամ պարեղանակի որևէ նմուշ՝ այդպիսով դեմ գնալով այն թյուր տեսակետին, թե լրատվամիջոցը տալիս է այն, ինչ պահանջում է հասարակությունը:

Բավական է մեր հասարակությանը վերաբերվել որպես տգետի և անճաշակի: Մեր նոր շարքը գալիս է ապացուցելու, որ ազգայինի կարիքն այսօր իսկապե՛ս զգալի է, մաքրամաքուր հայկականին կարոտ են շատ-շատերը:

Ոմանց համար «Ծիրանափողի» տարածած և քարոզած ազգային մշակույթը գուցեև նորություն լինի, ոմանց համար՝ կարոտի ծվեն, սակայն լիահույս ենք, որ բոլորի վրա այն կունենա ազգային ինքնության զարթոնքի ազդեցություն:

Այս երեկո մեր ընթերցողներին առաջարկում ենք վայելել «Ղարաբաղի հորովելը»:

 

Ամալյա Հովհաննիսյան

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ