Մշակույթ - Հայաստանը Ադրբեջանի գործողությունների դեմ պաշտոնական բողոք է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ

Հայաստանը Ադրբեջանի գործողությունների դեմ պաշտոնական բողոք է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ: Այս մասին հուլիսի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Մամուլի քարտուղարը հայտնեց, որ հայկական կողմը ՅՈՒՆԵՍԿՕ-ից հրավեր էր ստացել որպես դիտորդ մասնակցելու Բաքվում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նստաշրջանին: Հայկական կողմը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին անվտանգության երաշխիքների համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող հակահայկական քարոզչությունը:

Միջոցառման նախաշեմին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարից նամակ է ստացվել, որը հայտնում է, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է անվտանգության լրացուցիչ երաշխիքներ տրամադրել: Դրանով Ադրբեջանը խոչընդոտել է հայկական պատվիրակության մասնակցությանը:

NEWS.am

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ