Քաղաքական - Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:

Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմը:


Կենսագրություն

Ծնվել է 1965թ. ապրիլի 24-ին Արցախի Մարտունիի շրջանի Աշան գյուղում:


Կրթություն

1990թ. ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը:
2003-2004թթ. սովորել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայում:

Աշխատանքային գործունեություն

1984-1986թթ.՝ ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում:
1992-2000թթ.՝ ՊԲ տանկային դասակի, ապա` զորամասի, 2000-ից` զորամիավորման հրամանատար:
2000-2003թթ.՝ գլխավորել է լեռնահրաձգային դիվիզիա:

Պարգևներ

2002թ.՝ ՊԲ գեներալ-մայոր:
1997թ.` ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով ճանաչվել է առաջին կարգի հրամանատար:
Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
Պարգևատրվել է ՊՆ «Մարշալ Բաղրամյան-100» մեդալով:
Պարգևատրվել է ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով:

 

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ