Տնտեսություն - Իրանը եւ Հայաստանը քննարկել են էներգետիկ համագործակցության հարցեր

Իրանի էներգետիկայի փոխնախարար Հոմայուն Հաերին եւ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են էներգացանցի ստեղծման հարցերը՝ էլեկտրաէներգիայի հաղորդման համար։

Հանդիպման ընթացքում Գրիգորյանն ասել է, որ Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ արտոնյալ սակագնային համաձայնագիրը հարմար հնարավորություն է ծառայել երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների զարգացման համար, տեղեկացնում է IRNA-ն։


Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են տարածաշրջանային փոխգործակցության շարունակման կարեւորությունը էներգետիկայի ոլորտում։

Ավելի վաղ Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականյանը նշել է, որ հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 2-ը Թեհրանում տեղի կունենա ԵՏՄ հանձնաժողովի համատեղ նիստը՝ Հայաստանի փոխվարչապետի նախագահությամբ։

news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ