Քաղաքական - Պետք է խառնել Ադրբեջանի խաղաքարտերը. Թևան Պողոսյան

«Իրականում մեծ բան չի փոխվել, նույն Ադրբեջանն է՝ իր վարքագծով: Իմ պատկերացմամբ՝ որոշում ունեն հարցը լուծել ռազմական ճանապարհով՝ զինվում են, վարժանքներ են անում: Ադրբեջանը ժամանակը ձգձգում է՝ հաշվարկելու լավ ժամանակամիջոց իր գործողությունների համար: Ռուսաստան-Վրաստան, ԱՄՆ-Իրան առճակատումներից կախված՝ կա՛մ զսպվածություն է դրսևորում, կա՛մ հակառակը»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսն այսպես սկսեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ խոսելով Արցախյան հիմնախնդրի և դրա վերջին զարգացումների շուրջ: Նա կոչ արեց մեր ԱԳՆ-ին ավելի նախաձեռնող լինել, «խառնել Ադրբեջանի խաղաքարտերը, այլ ոչ թե պատասխանել նրա հռետորաբանությանը»: Tesaket.info-ի հարցին, թե կոնկրետ ի՛նչ նկատի ունի՝ ասելով, որ մենք պիտի նախաձեռնող լինենք, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Մենք պատերազմական իրավիճակում ենք՝ մե՛կ սահմանում, մե՛կ տեղեկատվական դաշտում: Մենք պետք է զարկ տանք տեղեկատվական դիմադրողականության բարձրացմանը»: Բանախոսն ընդգծեց, որ մինչև հայկական աղբյուրները չճշտեն տեղեկությունները, դրանք պետք չէ վերցնել ադրբեջանական մամուլից՝ տարածելով ապատեղեկատվություն և ողջ օրը լարվածության մեջ պահելով մարդկանց, թեկուզև՝ հետո ժխտելով: «Լավ պաշտպանությունը հարձակումն է, ուսումնասիրենք իրենց հասարակությանը և մենք նախահարձակ լինենք»,-նշեց Թ. Պողոսյանը՝ խոսելով տեղեկատվաան պատերազմում մեր անելիքների մասին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ