Քաղաքական - Խմորումներ են եղել. Սասուն Միքայելյանը՝ ՔՊ վարչության անդամ չընտրվելու մասին

Սասուն Միքայելյանի՝ ՔՊ վարչության անդամ չընտրվելու պատճառն այն է, որ վարչության ներսում խմորումներ են եղել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

Նա նշեց, որ իրեն երբեք չի զարմացրել վարչության անդամ լինել կամ չլինելը. «Բնական է՝ ինձ ձայն չեն տվել, դա թաքցնելու բա՞ն է, նոր արդարանամ ասեմ՝ չէ ինձ ձայն տվին։ Մի գուցե այնտեղ ինչ-որ խմորումներ է գնացել, որոշակի անձինք թիմեր են ձեւավորել ներսում դրա համար էլ այ սենց ա եղել։ Բայց այսօր Սասուն Միքայելյանին երբեք չի խանգարի, որ իր գործը որպես ՔՊ անդամ շարունակի, պլյուս դրան Սասուն Միքայելյանի օրոք ՔՊ-ն հաղթանակ է տարել, Միքայելյանը եղել է էս կուսակցության ղեկավարը 2 տարուց ավելի։ Էսօր որ ես չընտրվեցի վարչության անդամ՝ քամին ցրտից չմեռավ»։

Միքայելյանն անուններ չտվեց, սակայն նշեց, որ վարչության անդամ ընտրվել են այնպիսի մարդիկ, որոնք չպետք է ընտրվեին. «Բնական է, որ եղել են խմորումներ: Մարդիկ կան այնտեղ՝ առանցքային դեմքեր՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ երբեք նման խաղերի մեջ չեն մտել: Մեր դրած սկզբունքը պահվել է հատկապես վարչապետի գլխավորությամբ»։

 

news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ