Կրթություն - Երկու գրքի շնորհանդես. «Դիվանագիտություն. ընդհանուր հիմունքներ», «Միջազգային հարաբերություններ. տեսագործնական հարցեր»

Նարեկ Հրանտի Գրգորյանի հեղինակային երկու գրքի հրատարակությունը նվիրված է Հայաստանի Հանրապետության մեկդարյա հոբելյանին (101 ամյակին):
--------------------------------
Գրքերում հեղինակի կողմից ներկայացվում են «Միջազգային հարաբերություններ» և «Դիվանագիտություն» մասնագիտական ոլորտների հիմնային թեմատիկ հարցերը և հայալեզու ընթերցողին է մատուցվում նոր մոտեցումներով գիտահանրամատչելի ներածական գրականություն։

Գրքերը երաշխավորված են Եվրոպական համալսարանի գիտական խորհրդի կողմից և հանդիսանում են ուսումնամեթոդական ձեռնարկներ ինչպես բուհերի ուսանողների, այնպես էլ լայն հետաքրքրություններ ունեցող լսարանի համար։

Գրքերի գլխավոր խմբագիրը, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ Տիգրան Տոնիկի Քոչարյանն է։

Ընթերցողի հետաքրքրության բարձրացման և նյութի դյուրըմբռնելի ներկայացման նպատակով գրքերում առկա են բազմաթիվ թեմատիկ պատկերներ, սխեմաներ, տարբեր մասնագիտական հեղինակների կենսագրական տվյալներ, դերախաղեր, մեջբերումներ և այլն: Բացի այդ՝ թեմատիկ նյութերը պարբերաբար ամփոփված են օգտակար գրականության ցանկով և կրկնության համար հարցերով։

Շնորհանդեսին հրավիրված են մասնակցելու քաղաքագետներ, միջազգայնագետներ, պատմաբաններ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ուսանողներ և այլ ոլորտների ներկայացուցիչներ: Միաժամանակ իրենց ողջույնի խոսքով և նկատառումներով հանդես կգան գրքի մասնագիտական խմբագիրները, գրախոսները, և այլ ցանկացող անձինք։

Շնորհանդեսին կհետևի «Արդի միջազգային հարաբերությունների դիվանագիտական ուղղորդումները» թեմայով կարճ քննարկումը, որը կվարի արտակարգ և լիազոր դեսպան՝ Արման Նավասարդյանը։

Ակնկալում ենք ձեր հետաքրքրությունը և շնորհանդեսին մասնակցությունը։

☑️ Գրքերի տպագրությունը իրականացվել է՝ «Արմենուհի և Ղևոնդ Կուկունյանների անվան ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

☑️ Տեղեկատվության տարածման աջակիցն է՝ «Տեսակետ» մամուլի ակումբը։

☑️ Գրքերը կարող եք ձեռք բերել՝ «Բուկինիստ» և «Նոյյան Տապան» գրախանութներից։

☑️ Աշխատանքային լեզուն հայերենն է։

☑️ Օրը՝ հուլիսի 10, 2019թ․, ժամը՝ 14։00-17։00, Անցկացման վայրը՝ Ավ․ Իսահակյանի անվան կենտր․ գրադարան, Հասցե՝ Նալբանդյան 4/1:

Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել կամ գրել ներքոնշյալ կոնտակտային տվյալներով՝
Բջջ․ հեռախոս՝ +374 55 447787 կամ 374 99 370797
Էլ․ փոստ՝ nkgrigoryan@gmail.com   

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ