Հասարակություն - Ֆրանսիայում աճուրդի կհանվեն Շառլ Ազնավուրի սիրային նամակները

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ Կլոդ Մեսսիա անունով աղջկան հասցեագրված սիրային նամակները Ֆրանսիայում հունիսի 28-ին աճուրդի կհանվեն, հաղորդում է Le Figaro պարբերականը:

 

Հայտնի է, որ շանսոնյեն 6 տարի շարունակ նամակներ է գրել 20-ամյա Կլոդին, որին հանդիպել է 1958 թվականին և սիրահարվել: Այդ ժամանակ ինքը՝ Ազնավուրը, 34 տարեկան էր: Նրա նամակներն իր լավագույն սիրային երգերի տողերն են հիշեցնում:

 

Այս նամակաշարից պահպանվել է 42 ձեռագիր նամակ, 9 բացիկ և 9 հեռագիր: Ընդհանուր առմամբ 118 էջից բաղկացած նամակագրության արժեքը 30 000 – 40 000 եվրո է գնահատվում:

Iravunk.com

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ