Տնտեսություն - Գագիկ Բեգլարյանն ու Կարեն Կարապետյանը վճռական պայքար են մղել. Արմեն Պողոսյան

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադարձավ բազմիցս չարչրկված մի հարցի՝ փողոցային առևտրին՝ նշելով. «Տարիներ շարունակ խոսվում է անպատժելի, անվերահսկելի փողոցային առևտրի մասին, որևէ մեկը մտածե՞լ է՝ մարդը, որը փողոցում սնունդ է վաճառում, որտե՞ղ է լվացվում: Սնունդ վաճառելու տեղում պիտի լինեն հոսող ջուր, սառնարան»: Նա նաև շեշտեց, որ այն կրպակները, որտեղ սնունդ է վաճառվում, ինքը միտումնավոր «բուդկա» է անվանում, և ցավով նկատեց, որ շուկան դատարկվում է, իսկ կողքին ավելանում են «բուդկաները»՝ կրպակներն ու տաղավարները, և սա արվում է քաղաքապետարանի թույլտվությամբ: «Գագիկ Բեգլարյանը և Կարեն Կարապետյանը վճռական պայքարել են, և բուդկաները պակասել են»,-անդրադառնալով նախորդ տարիներին՝ նշեց բանախոսը: Այնուամենայնիվ, նա այսօր էլ դրական միտում է նկատում՝ փողոցային առևտուրն էապես պակասել է. «Կոմիտասի շուկայի մոտ դրական շարժ եմ տեսնում, բուդկաները պակասել են, ապամոնտաժել են: Այս ամենը մի բառի մեջ է՝ արժանապատություն, մեր արժանապատվությունն ինչու՞ պիտի թույլ տա, որ գետնի վրայից սնունդ գնենք»:

Ասուլիսի մյուս բանախոսն էլ՝ սննդի հիգիենայի բժիշկ Ջեմս Ստեփանյանը, նշեց. «Երբ Վանո Սիրադեղյանը քաղաքապետ էր, ասաց, որ բանջարեղենը վաճառվի դրսում, բայց երբ կաթնամթերքն ու ձկնեղենն է դրսում վաճառում, դա արդեն անհասկանալի է»:

Պարոն Պողոսյանն անդրադարձավ նաև ամռան շոգին սննդամթերքի պահպանման կանոններին և շեշտեց, որ այս օրերին հատկապես վտանգավոր են կաթը, կաթնամթերքը, որոնք երուսից ավելի անգամ չի կարելի սառնարանից հանել-դնել: Վտանգ են ներկայացնում նաև աղցանները:

Քանի որ արդեն սկսվել է պահածոյացման շրջանը, բանախոսներն անդրադարձան նաև մեր տնային տնտեսուհիներից շատերի համար այս կարևորագույն հարցին: Ջ. Ստեփանյանը նշեց որ պահածոյացված քաղցր մթերքներից վտանգավոր են այնպիսիք, որոնց խտությունը 60 տոկոսից ցածր է, իսկ դրանից բարձրի դեպքում ջեմը, պովիդլոն, մուրաբան վտանգ չեն ներկայացնում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ