Քաղաքական - Հայաստանը պետք է դիվանագիտորեն մոտենա և չխառնվի Վրաստանի ներքին գործերին. վրացագետ (տեսանյութ)

Այն, որ Ռուսաստանը հուլիս 8-ից արգելեց Վրաստան չվերթները, խոսում է այն մասին, որ Ռուսաստանը ժամանակ է տալիս Վրաստանին՝ իրենց ներքին իրավիճակը կարգավորելու համար։ Անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած վերջին դեպքերին՝ նշեց վրացագետ Ջոնի Մելիքյանը:

«Սա մեսիջ էր Վրաստանին՝ ցույց տալու, որ եթե չեք գնահատում այն ձեռքբերումները, որ ունեցել եք 2012 թվականից, պետք է զգաք: Եվ այս ամենը արդեն զգացնել է տալիս, քանի որ անցած տարվա տվյալներով՝ արդեն 1,7 մլն այցելու էր գրանցվել Ռուսաստանի Դաշնությունից դեպի Վրաստան: Եթե այցելուների թիվը համեմատենք Հայաստանի հետ, պետք է նկատի ունենաք, որ 50 տոկոսը մեկնում է Վրաստան՝ որպես տրանզիտ երկիր և 24 ժամից ավել չի մնում: Սակայն Վրաստան այցելողներից 50 տոկոսը զբոսաշրջիկներ են, և մեծ թիվ են կազմում նաև Ռուսաստանի քաղաքացիները»:

Վրացագետի կարծիքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանի անցած տարվա եկամտի 3 մլրդը ռուսներն են ապահովվել, ապա չվերթների սահմանափակումը կարող է լուրջ հարված հասցնել այն քաղաքացիներին, որոնք զբաղվում են տուրիզմով:

Ջոնի Մելիքյանը համոզված է, որ Վրաստանի իրավիճակի կայունությունը ձեռնտու է նաև Հայաստանի համար, քանի որ Վրաստանը Հայաստանի համար դարպաս է դեպի արտաքին աշխարհ։ Նրա խոսքով՝ մեր առևտրի 70 տոկոսը անցնում է իրենց երկրով, և այդ երկիրն է մեզ կապում Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ: Այդ իսկ պատճառով, վրացագետի խոսքով, Հայաստանը պետք է դիվանագիտորեն մոտենա այդ հարցին և չխառնվի Վրաստանի ներքին գործերին:

«Հայաստանի կողմից բոլոր տիպի հայտարարություները պետք է հավասարակշռված լինեն՝ հասկանալով, որ իրենց հայտարությունները կարող են և հայ - ռուսական հարաբերությունները հարվածի տակ դնել: Դրա համար այս տիրույթում աջակցել որոշ վրացական ուժերին, և օրակարգը ներս բերել հայկական տիրույթ շատ ապակառուցողական է Հայաստանի համար»:

Իսկ ինչ վերաբերվում է Լարսի անցակետը փակելուն, ապա վրացագետի կարծիքով, դա վերջին քայլն է, որ Ռուսաստանը կարող է անել. «Չեմ պատկերացնում, թե ինչ իրավիճակ պետք է տեղի ունենա, որ Ռուսաստանը նման քայլի դիմի»:

a1plus.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ