Տարածաշրջան - Ադրբեջանի հետ պատերազմը սարերի հետեւում չէ. Գրիգորի Այվազյան

Ադրբեջանի հետ պատերազմը սարերի հետեւում չէ: Հունիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը:

Ըստ նրա, հաշվի առնելով Բաքվի վարած քաղաքականությունը, դա ընդամենը ժամանակի հարց է, ընդ որում ոչ երկարաժամկետ հեռանկարում: «Մենք 30 տարի «պատասխանի քաղաքականություն» ենք վարում, միայն արձագանքում ենք Ադրբեջանի այս կամ այն գործողություններին: Անհրաժեշտ է նախաձեռնողական քաղաքականություն վարել», - միաժամանակ նկատեց կազմակերպության ղեկավարը:

Այվազյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը եւ Թուրքիան իրականացնում են «Անխախտ եղբայրություն -2019» զորավարժությունը Երեւանից 60 կմ հեռավորության վրա եւ ոգեշնչվում են Հայաստանի եւ Ղարաբաղի ղեկավարների միջեւ անթաքույց լարվածությունից: «Բաքուն հետեւում է այդ իրավիճակին եւ պատրաստ է ցանկացած հարմար պահի հարձակվել: Պետք է հասկանալ, որ մենք բոլորս նույն նավակի մեջ ենք, եւ չի կարելի այն ուժեղ ճոճել:

Եթե կան որոշակի տարաձայնություններ, դրանք պետք է լուծել փակ դռների հետեւում եւ չցուցադրել», - ընդգծեց նա:

Գրիգորի Այվազյանը նշեց, որ վերջին շրջանում սահմանին լարվածության աճ է նկատվում, այդ թվում, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների ժամանակ, ինչը ցույց է տալիս զգոն լինելու անհրաժեշտության պահպանումը:

news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ