Կրթություն - Լավրենտի Միրզոյան. «Քննելաձեւը պետք է փոխվի, անգիր անելով գիտելիք չեն ստանում»

5730 դիմորդ մասնակցել է հայոց լեզու եւ գրականություն առարկայի միասնական քննություններին, 1045 դիմորդ չի կարողացել հաղթահարել նվազագույնի շեմը եւ դրական նիշ չի ստացել, դրա մեջ մտնում է 7,5 միավորը, որը կլորացվում է հօգուտ դիմորդի: Թվում էր, թե անցյալ տարվա համեմատ առաջընթաց պետք է ունենանք, մինչդեռ հետընթաց ունենք»,- «Տեսակետ» մամուլի ակումբում մտահոգություն հայտնեց Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը; Նա հիշեցրեց, որ անցյալ տարի հայոց լեզվի միջին միավորը 12,2 է եղել, իսկ այս տարի 11,6 է: Փաստորեն «կտրվողների» թիվը մեծացել է: Aravot.am -ի այն հարցին, թե հայոց լեզվի նահանջն ինչով է պայմանավորված, Լավրենտի Միրզոյանը պատասխանեց. «Պատճառն այն է, որ երեխաները կտրված են մայրենի լեզվից, նորմալ գիտելիք չեն ստանում, անգիր անելով են զբաղված: Նրանք գիտեն, թե որ հարցի պատասխանը ենթադրյալ որը կարող է լինել…Երեխան հարցերի պատասխանը սովորում է եւ ենթադրյալ ճիշտ պատասխանի դիմաց ուղղակի նշան է դնում` առանց խորությամբ սովորելու…Անգիր անելով հնարավոր չէ գիտելիք ստանալ, երեխան պետք է անընդհատ շփվի գրավոր խոսքին»: Մանրամասն` տեսանյութում

 

aravot.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ