Տարածաշրջան - Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Այսօրվանից մինչև հունիսի 11-ը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում անցկացվելու են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ՝ «Անդրդվելի եղբայրություն» խորագրով: «Զորավարժություններն, իհարկե, ունեն որոշ ուղերձներ, թեև ավելի շատ ուժի ցուցադրություն են և որոշակիորեն ուղղված են նաև Ադրբեջանի ներքին լսարանին»,-այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Նա նշեց, որ զորավարժությունները գտնվում են ՀՀ և Արցախի վերահսկողության ներքո և ընդգծեց. «Հավելյալ տագնապի կարիք չեմ տեսնում, հայկական կողմը պատրաստ է արժանի հակահարված տալ»: Ինչ վերաբերում է պատերազմի հնարավոր վերսկսմանը, բանախոսն ասաց. «Պատերազմի վտանգը միշտ եղել է և լինելու է, սակայն այս փուլում հնարավորինս քիչ հավանական է, որ Ադրբեջանը գնա իրավիճակի էսկալացիայի»: Ըստ Տ. Հայրապետյանի՝ այժմ ՀՀ-Ադրբեջան բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով, այն է՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորում: Պատգամավորն անդրադարձավ նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից ունեցած ակնկալիքներին և նշեց, որ ենթադրվում է, որ կողմերն այս անգամ դարձյալ կխոսեն հումանիտար ոլորտում փոխգործակցության մասին, ինչպես նաև կքննարկեն փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման հետ կապված հարցեր և կորոնեն ՀՀ-ի, Արցախի ու Ադրբեջանի համար ընդունելի խաղաղության տարբերակներ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ