Քաղաքական - Պուտինը եւ Փաշինյանը չեն քննարկել ղարաբաղյան հակամարտությունը. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի հանդիպման ժամանակ չեն քննարկել ղարաբաղյան կարգավորման հիմնախնդիրը, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ղարաբաղյան հակամարտությունը մանրամասն չի քննարկվել։ Երեկ խոսակցությունը տեղի է ունեցել շատ հանգամանալիորեն, երկկողմ հարաբերությունների եւ առեւտրատնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտների շուրջ»,- լրագրողներին ասել է Պեսկովը ՊՄՏՀ շրջանակում։

 

news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ