Քաղաքական - Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել։ Այս մասին ինքը Զեյնալյանը հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում։

«Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր: Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ եմ Նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհակալ եմ միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար», - գրել է նա։

Զեյնալյանը նշանակվել էր պաշտոնին 2018-ին հեղափոխությունից հետո և վերանշանակվել արտահերթ ընտրություններից հետո։

 

PanARMENIAN.Net 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ