Քաղաքական - Սևազգեստներին պետք է ծաղկավոր «բաբոչկա» կապել և ճանապարհել օրինական կյանք. Նիկոլ Փաշինյան

Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ  թավշյա, ոչ բռնի հեղափոխություն, դրանից հետո մի շարք ուժեր, այդ թվում՝ նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար ՀՀ-ում քաղաքական  գործունեության համար որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է ժողովդրավարական ցանկացած  երկրի համար: Մեկ տարվա գործունեության և փորձերի ընթացքում այդ ուժերը վերջնականապես հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում, և վերջին շրջանում մենք տեսնում ենք դրսևորումներ, որ որոշ հուսահատ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության և բռնության լեգիտիմության քարոզ: Այս մասին այսօրվա կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Եվ նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյան է՝  ահա իրենք պատրաստվում են ՀՀ-ում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել: Եվ այս հռետորիկան գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում: Նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություն ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը մտադիր է, այսպես ասած, սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել և լկտի պահվածքով աչքի ընկնել: Ես ուզում եմ ասել, որ այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա, և կոշտ հակահարված պետք է տա նման երևույթներին»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով` սևազգեստներին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր «բաբոչկան» կապել և ճանապարհել վառ ծաղիկներով բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանք:

shantnews.am

 

 
 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ