Քաղաքական - Նիկոլ Փաշինյանը Աբովյանում մասնակցում է նախընտրական քարոզարշավի երթին՝ ի աջակցություն քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի

ՀՀ  վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը  Աբովյանում մասնակցում է նախընտրական քարոզարշավի երթին՝ ի աջակցություն ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու  Գրիգոր Գուլյանի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քայլերթը մեկնարկել է Աբովյանի ծննդատան մոտից և ավարտվելու է 3-րդ միկրոշրջանի 14, 15 և 16 շենքերի հարևանությամբ:

Նիկոլ Փաշինյանի հետ քայլերթին մասնակցում են նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Աբովյանի քաղաքապետի ընտրությունները կայանալու են հունիսի 9-ին: 

Որպես թեկնածու է առաջադրվել  նաև գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը:

 

armenpress.am 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ