Քաղաքական - Հայաստանի կեսը պատրաստ է նրան ծեծել. Գեղամ Մանուկյանը ոստիկանություն էր գնացել

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը քիչ առաջ է դուրս եկել Ոստիկանության կենտրոնի բաժնից: Այս մասին նա ասաց Aravot.am-ին: 

Նա գնացել էր ոստիկանություն ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի՝ սոցցանցերում արած հայտարարություններից վրդովված: Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանն իր հայտարարության համաձայն, երկու անգամ ծեծի է ենթարկվել դաշնակցական երիտասարդների կողմից: Նա, ինչպես հայտնել էին մեզ ոստիկանությունից, հրաժարվել էր իրեն ծեծի ենթարկելու դեպքով հանցագործության մասին հաղորդում տալ: Նախքան ոստիկանության բաժին գնալը՝ Գեղամ Մանուկյանը Facebook-ում գրել էր, որ ոստիկանություն գնալու իր ցանկության պատճառների մասին.  «Հայտնում եմ, որ երեկ հայտարարություն արած բերանը ամեն տեղ, այդ թվում սոցցանցերում շաղ տված, մեր ազգային արժեքները ստորացնող, Արցախն ու հոգեւոր արժեքները հայհոյող, մանուկների աչքի առաջ պապու վրա հարձակվող ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել։ Մեկն եմ նրանցից, որ դաստիարակչական ապտակ կտայի։ Այժմ գնում եմ Կենտրոն ոստիկանություն, ներկայանալու իրավապահներին»։

 

Աղբյուրը՝ aravot.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ