Տնտեսություն - Բագրատաշենի անցակետում մնացած բեռների տերերն ընդունում են իրենց մեղքն ու խնդրանքով դիմում իրավասու մարմիններին

Բագրատաշենի անցակետում առանց հայտարարագրման ապրանքներ ներմուծող տնտեսվարողները լրագրողներին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները: Նրանք ասել են, որ ընդունում են իրենց մեղքը, պատրաստ եմ համապատասխան տուգանքները վճարել և օրինական մաքսազերծել ապրանքները, թեև դժգոհել են մաքսազերծման բարձր արժեքներից: Տնտեսվարողներն առայժմ տեղեկություն չունեն իրենց գործի ընթացքից և խնդրում են պատկան մարմիններին տեղեկություն տրամադրել իրենց բեռների և գործի վերաբերյալ:

«Մենք չենք ասում, որ անմեղ ենք կամ մեր ոտքերն ամպոտ են, մեր սխալներն էլ կան, որոնք ընդունել ենք, բայց հիմա խնդրում ենք, որ օգնեք: Առ այս րոպեն չգիտենք` մեր գործով ովքեր են զբաղվում, ոչ մի տեղից տեղեկություն չեն տալիս, Իջևանի ԱԱԾ վարչության պետը, մեր գործի թիվն ասաց միայն ու ասաց, որ գործը ճանապարհել են Երևան, բայց ոչ մի տեղ չկա, դեռ չի հասել հասցեատիրոջը: Մենք լուրջ վտանգ ունենք, շատ հայ ընտանիքներ գնում են դեպի անդունդ, գումարի մասին ա խոսքը, մեր երկրի վիճակն իմանալով` գիտեք, որ բոլորս էլ վարկերի մեջ ենք, և այդ բեռներն արդեն պահված են 15 օր», – ասաց տնտեսվարող Քրիստինե Պետրոսյանը, ում բեռները ևս մաքսակետում են պահված:

Ստամբուլից Երևան տեղափոխվող բեռների մի մասը մաքսազերծվել է, իսկ մոտ 3տ-ի չափ բեռ տնտեսվարողները փորձել են անցկացնել առանց մաքսազերծման: Նրանց խոսքով` պատճառը մաքսազերծման բարձր գներն են:

«Կարիքնա ստիպում, որ մարդը նման քայլերիա դիմում: Մենք ապրում ենք Հայաստանում, բայց հագուստը մաքսազերծում ենք 4 եվրոյին համարժեք դրամով: Եթե մի մայկան Ստամբուլից գնել ես 1 դոլարով, 4 եվրո պետքա ավելացնես, իսկ մեր շուկան էն շուկան չի, որ բերես վաճառես էդ գնով, պետքա մտածես` ում նվիրես», – ասացին տնտեսվարողները:

Սկզբում տնտեսվարողներին ասվել է, որ պետք է վճարեն 9, հետո` 15, իսկ վերջում` 17 հազար եվրոյի չափով տուգանք, տնտեսվարողները համաձայնել են, սակայն քանի որ կար կասկած, որ նման չարաշահում անելը հնարավոր չէր իրականացնել առանց ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսակետ բաժնի պաշտոնատար անձանց թողտվության կամ պաշտոնական դիրքի չարաշահման, հետևաբար` ԱԱԾ-ի կողմից հարուցվել է քրեական գործ՝ 308 հոդվածի առաջին մասով և 205 հոդվածի առաջին մասով:

Բեռը գտնվում է ավտոբուսում, որը վարձակալական հիմունքներով էր աշխատում, և այն պատկանում է Վրաստանի քաղաքացու, ով ամեն օր զանգում և իր ավտոբուսը կամ դրա վարձակալության գումարն է պահանջում: Ավտոբուսի սեփականատերը զանգահարեց նաև ասուլիսի ժամանակ և պահանջեց, որ այսօր 1000 դոլար գումար փոխանցեն իրեն՝ ինքն էլ բանկին է վճարելու:

«Ավտոբուսի տերը մեզ նույնիսկ ահաբեկում է, ասում է, որ գաք Վրաստան, տեսեք` ինչ է լինելու: Եթե նույնիսկ չի աշխատում, կանգնած է ավտոբուսը, մենք պարտավոր ենք 5000 դոլար վարորդին վճարել, նրան չի հետաքրքրում, թե որտեղ և ինչու է կանգնած իր ավտոբուսը: Շատ վախենալու թվեր են գալիս մեզ վրա: Ես խնդրում եմ իրավասու մարմիններին, որ մեզ կոնկրետ պատասխան տան, թե շարունակությունը ոնց է լինելու, բոլորս մեծ ֆինանսական տույժեր ենք կրում», – ասացին տնտեսվարողները:

Բեռների մեծ մասը վերջին զանգին վաճառելու համար նախատեսված հագուստ է եղել: Ավտոբուսի մեջ նաև մեծ քանակի սնունդ կա, որն արդեն փչացած կլինի, և ավտոբուսում հակահիգիենիկ վիճակ կլինի, ասում են բանախոսները:

Աղբյուրը՝  shantnews.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ