Մշակույթ - Սամվել Մ. Շահինյան-65՝ «Նոր սկիզբ»

Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ՀՆՄ պատվավոր անդամ, Քարանձավագետների միության նախագահ, երկրաբան Սամվել Մ. Շահինյանի «Նոր սկիզբ» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը՝ նվիրված նրա ծննդյան 65-ամյակին: Բացման արարողությանը ներկա էին Ս. Շահինյանի ընտանիքի անդամները, ազատամարտիկներ՝ նրա մարտական ընկերները և ոչ միայն, հայտնի ու սիրված արվեստագետներ, հասարակական ու քաղաքական գործիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկան ՍԴ անդամ, երկար տարիներ Եվրադատարանում Հայաստանից դատավոր, 1980 թ. Շահինյանի դատապաշտպան Ալվինա Գյուլումյանը, «Շրջան» թերթի խմբագիր Միքայել Հայրապետյանը, Ջոտտոյի թանգարանի տնօրեն Մարտին Միքայելյանը և այլք: Ցուցահանդեսին ներկայացված են ինչպես Ս. Շահինյանի, այնպես էլ՝ նրա տաղանդաշատ հարազատների և անգամ՝ թոռնիկի աշխատանքները: Արվեստասերներն այստեղ կարող են հիանալ թե՛ երանգների, լույսի ու ստվերի բարձրաճաշակ համադրությամբ գեղանկարներով, թե՛ խեցեգործության և արծաթագործության հայաշունչ նմուշներով: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի հինգը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ