Քաղաքական - ԱԺ-ում քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրության հարցը

Մայիսի 30-ին Ազգային ժողովի նիստում քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրության հարցը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի քննարկմանը ներակայցրել է  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի չորս անդամների թեկնածությունները:

Թեկնածուներն են՝

Մեսրոպ Մեսրոպյան, որը 2018-ից աշխատանքի պահպանության, արդյունաբերական անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանության ինժեներ է, «Ռեդինետ»ՓԲԸ-ում աշխատանքային խմբի ղեկավար,

Սեդա Շահինյան, որը 2013-ից աշխատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում որպես իրավաբանական եւ լիցենզիոն բաժնի ղեկավար,

Կամո Սարգսյան, որն Հայաստանի Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար է:

Սերգեյ Ագինյան՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում զարգացման եւ մոնիթորինգի բաժնի ղեկավար:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ