Քաղաքական - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցելության շրջանակում Բաքու ժամանած Ստեֆան Վիսքոնթին (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան կարգավորման հարցերը։ Մանրամասների մասին չի տեղեկացվում։

 Ադրբեջան այցից առաջ համանախագահները եղել էին Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ