Քաղաքական - Ոչ զանգահարել եմ, ոչ՝ հանդիպել․ Ծառուկյանը՝ Քոչարյանի հետ հանդիպելու մասին

Օրենքի սահմաններում է կատարվել, այսպես է արձագանքել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցին։

Դիտարկմանը, թե նշվում է, որ դատական համակարգի միջոցով փորձ է կատարվում հակահեղափոխություն անել, Ծառուկյանը պատասխանել է․ «Դատական համակարգում պետք է փոփոխություններ լինեն ըստ օրենքի, ըստ սահմանադրության, ըստ կարգի, մենք դա 100 անգամ ասել ենք և մենք դրա կողմնակիցն ենք»:

Հարցին՝ ազատվելուց հետո Քոչարյանին հանդիպել կամ խոսել է, ԲՀԿ ղեկավարն արձագանքել է. «Ոչ զանգահարել եմ, ոչ՝ հանդիպել»:

Այն հարցին, թե ինչո՞ւ է խուսափում Քոչարյանի հետ հանդիպումից, Ծառուկյանը պատասխանել է․ «Բայց ինչի եմ խուսափում, ինչից ենթադրեցիք, որ խուսափում եմ։ Չի եղել, չենք զանգել, կապ չկա»։

Դիտարկմանը, թե ժամանակին համագործակցել է Ռոբերտ Քոչարյանի հետ, իր ղեկավարած քաղաքական ուժը միշտ կապում էին Քոչարյանի անվան հետ, Քոչարյանն աջակցել է իր բիզնեսներին, Գագիկ Ծառուկյանն արձագանքել է. «Ինձ ոչ մեկը չի աջակցել, որևէ մեկի առաջ պարտավորություն չունեմ»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ