Միջազգային - Աբխազիայում նախագահական ընտրությունների օրը փոխվել է

Աբխազիայում պատգամավոր Լաշա Աշուբան հայտարարել է, որ երկրում նախագահական ընտրություններն ավելի քան մեկ ամսով հետաձգվել են՝ հունիսի 21-ից տեղափոխվել է օգոստոսի 25։

Նա ընդգծել է, որ ընտրությունների տեղափոխման որոշումն «արդեն անցել է։

«Ձայների մեծամասնությամբ՝ 25 ձայն, որոշումն արդեն ընդունված է»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ ասել է Աշուբան։

Ընտրությունների տեղափոխման առաջարկով հանդես էր եկել երկրի նախագահ Ռաուլ Հաջիմբան։ Այս նախաձեռնությունը նա բացատրել էր երկրում քաղաքական իրավիճակը կայունացնելու ցանկությամբ։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Աբխազիայում իբրև տեղի է ունենում պետական հեղաշրջման փորձ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ