Սպորտ - Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հունիսի 3-ից 9-ը Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում կանցկացվի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հունահռոմեականներից հետո պայքարի մեջ կմտնեն ազատ ոճային ըմբիշները, գրում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ընտրանու ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը հայտարարել է Իսպանիա մեկնող հավաքականի կազմը։

Մեդալների համար կպայքարեն Հարություն Մանուկյանը (57 կգ), Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ), Կոլյա Հարությունյանը (97 կգ) և 125 կգ քաշային Աշոտ Ռուշանյանը։

Վնասվածքի պատճառով առաջնությանը չեն մասնակցելու Եվրոպայի չեմպիոններ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը և Հովհաննես Մաղաքյանը։

Թիմը մրցատեղի կմեկնի հունիսի 5-ին, կվերադառնա՝ 10-ին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ