Տարածաշրջան - Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել Հյուսիսային Իրաքում գտնվող քուրդ զինյալների հենակետերը, հաղորդում է «Էրմենիհաբերը»։

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկատվության՝ օպերացիայի ժամանակ ոչնչացվել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալներին պատկանող թաքստոցներ, զինապահեստներ, ինչպես նաև զինամթերք։

Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ PKK-ի դեմ ռազմական գործողություններն ընթանում են Թուրքիայի սահմաններում և դրանցից դուրս։ Հյուսիսային Իրաքում PKK-ն ունի մի շարք հենակետեր։ Այնտեղ է գտնվում PKK-ի գլխավոր ռազմաբազան։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ