Քաղաքական - ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի հարցի շուրջ ոչ մի խոշոր ճգնաժամ չի եղել. Ղազախստանի դեսպան

ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի հարցի շուրջ ոչ մի խոշոր ճգնաժամ չի եղել: Նման կարծիք է հայտնել ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը:

«Մեծ հաշվով լուրջ ճգնաժամ չի եղել, ընդամենը մի քանի տարբեր մոտեցումներ են եղել նույն դրույթը մեկնաբանելու շուրջ, որն առնչվում է կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխման կանոններին», - ասել է Ուրազեւը ասուլիսում:

Նա ավելացրել է, որ ղազախական կողմի համար այս հարցում, ընդհանուր առմամբ, խնդիր չի եղել.

«Թեկնածուն Ղազախստանից չէ, եւ մենք միայն արտահայտել ենք մեր տեսակետը: Իսկ մայիսի 22-ին հայկական կողմը հայտարարեց, որ խնդիրը լուծված է եւ հնարավոր է առաջ շարժվել»,- ասաց նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ