Կրթություն - Անի Սամսոնյանն առաջարկով դիմել է Արայիկ Հարությունյանին

Առաջարկը ծագել է այն բանից հետո, երբ դպրոցի տնօրենի հավակնորդները՝ չվստահելով Կառավարման խորհրդի անաչառությանը դիմեցին...

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը առաջարկով դիմել է կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի Երեւանի ավագանու անդամները կարողանան մասնակցել դպրոցի տնօրենի ընտրության մրցույթներին

Այս մասին Սամսոնյանը իր էջում գրել է . «Առաջարկով դիմել էի Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի Երեւանի ավագանու անդամները կարողանան մասնակցել դպրոցի տնօրենի ընտրության մրցույթներին: Առաջարկը ծագել է այն բանից հետո, երբ դպրոցի տնօրենի հավակնորդները՝ չվստահելով Կառավարման խորհրդի անաչառությանը դիմեցին ավագանու անդամներին, որպեսզի ներկա լինեն ընտրությանը եւ հետեւեն պրոցեսին:

ԿԳ նախարարը պատասխանել է, որ առաջարկը կքննարկվի նախարարության կողմից ներկայումս շրջանառվող նախագծերի փաթեթի շրջանակներում:

Հույս ունեմ, որ այն կընդունվի՝ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ ներկայիս նախարարը որպես ավագանու նախկին անդամ եւ համապատասխան ոլորտի հանձնաժողովի երբեմնի նախագահ, կարեւորում է վերահսկողության մեխանիզմների ներդրումը»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ