Միջազգային - Լիտվան նոր նախագահ ունի

Լիտվայում կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ է ընտրվել տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան։ Այս մասին գրում է ria.ru-ն:

Ըստ աղբյուրի՝ վաղ առավոտյան հրապարակված տվյալների համաձայն նա ստացել է ձայների 66.72 տոկոս, նրա մրցակիցը՝ պատգամավոր Ինգրիդ Շիմոնիտեն ստացել է 33.28 տոկոսը։ Վերջինն արդեն շնորհավորել է մրցակցին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։

Նրան շնորհավորել է նաև երկրի գործող նախագահ Դալյա Գրիբաուսկայտը՝ ցանկանալով նրան ուժ ու հաջողություններ՝ իրականացնելու ընտրողների ցանկությունները։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ