Միջազգային - Դատարանը Թրամփին արգելել է ԱՄՆ-ի բյուջեի հաշվին Մեքսիկայի հետ պատ կառուցել

Կալիֆորնիա նահանգի դատարանը ժամանակավոր արգելք է սահմանել Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման համար: Այս մասին, հայտնել է դատավոր Հեյվուդ Ջիլիամը։

Gazeta-ն գրում է, որ դատավորի խոսքով՝ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը չի կարող պատ կառուցել բյուջետային միջոցներով, քանի որ այդ գործողությունները հակասում են իշխանությունների տարանջատման սկզբունքներին:

Այսպիսով, Պենտագոնի կողմից 2019 թ. մարտին 6,7 մլրդ դոլար պաշտպանական բյուջեից հատկացված 1 մլրդ դոլարը չի կարող օգտագործվել Մեքսիկայի և Տեխասի միջև սահմանին 91 կիլոմետրանոց պատը կառուցելու համար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ