Միջազգային - Թերեզա Մեյը հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարական կներկայացնի հունիսի 7-ին, հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

Համապատասխան հայտարարություն անելը նրան դրդել են կուսակիցները, այդ թվում՝ նախարարների կաբինետի անդամները, որոնք դժգոհ են Brexit-ի վերաբերյալ Մեյի ներկայացրած ԵՄ համաձայնագրի թարմացմամբ:

Սա նշանակում է, որ Մեյը նաև պետք է լքի վարչապետի պաշտոնը։

Մեծ Բրիտանիայի նոր ղեկավարի ընտրության գործընթացը կմեկնարկի հունիսի 7-ին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ