Միջազգային - «ԵՄ-ն չպետք է թույլ տա Թուրքիային Կիպրոսի տնտեսական գոտում ապօրինություններ գործել». Հունաստանի նախագահ

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, անդրադարձել է թուրքական «Fatih» նավի՝ բնական գազի որոնման աշխատանքներ իրականացնելու նպատակով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի մուտք գործելու փաստին: Նա Եվրամիությանը (ԵՄ) կոչ է արել թույլ չտալ Թուրքիային նման ապօրինություններ կատարել, գրում է «Էրմենիհաբերը»:

Brexit-ի ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնիերի հետ հանդիպումից հետո Հունաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել նրան Կիպրոսի ինքնիշխանության և բացառիկ տնտեսական գոտու առնչությամբ ունեցած դիրքորոշման համար։

Պավլոպուլոսը նաև նշել է, որ պետք է պահանջել Թուրքիայից հարգանք ցուցաբերել միջազգային իրավունքի, հատկապես՝ ծովային իրավունքի նկատմամբ, հակառակ դեպքում Թուրքիայի անհարգալից վերաբերմունքը կարող է հղի լինել վտանգավոր հետևանքներով։

Նա նաև շեշտել է, որ այս հարցում Կիպրոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել նաև ԵՄ օրենքները։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ