Քաղաքական - Ռուբեն Ռուբինյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 22-ին Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի եւ Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Ժան Բիզեի հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ դիրքորոշումներին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի: Քննարկվել է նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը:

Ռուբեն Ռուբինյանը ֆրանսիացի իր գործընկերների հետ քննարկել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ միջխորհրդարանական համագործակցության խթանման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Հանձնաժողովի նախագահը ֆրանսիացի գործընկերներին հրավիրել է Հայաստան:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ