Տարածաշրջան - Սաակաշվիլու դատավճիռն անփոփոխ է մնացել

Վրաստանի Գերագույն դատարանը նախօրեին չի բավարարել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը՝ չեղյալ հայտարարել Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավճիռը, որով նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով։ Ria.ru-ի հաղորդմամբ՝ հայտարարել են Գլխավոր դատախազությունից։

Վրաստանի Գլխավոր դատախազությունը 2014 թվականին հեռակա կարգով Սաակաշվիլու դեմ միանգամից մի քանի գործ է հարուցել՝ անձնական շահերի համար պետական միջոցների վատնում, պաշտոնեական դիրքի չարաշահում 2007 թ. նոյեմբերի 7-ի ակցիան ցրելու ժամանակ, պատգամավորին ծեծելու և Գիրգվլիանիի սպանության համար։ 2006 թվականին «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել «պաշտոնական դիրքը չարաշահելու» հոդվածով։ Նա ներում է շնորհել բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք կապված են եղել սպանության գործի հետ՝ այդպիսով ազատելով նրանց պատասխանատվությունից։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ