Մշակույթ - Փարիզում բացվել է Ազնավուրի հուշատախտակը

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 95-ամյակի առթիվ Ֆրանսիայի մայրաքաղաքում այսօր հուշատախտակ է տեղադրվել՝ նվիրված մեծանուն ֆրանսահային:

Ինչպես տեղեկացնում է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունը, հուշատախտակը բացվել է Փարիզի 6-րդ շրջանի Մսյո լե Պրենս հասցեում, որտեղ բնակվել է Ազնավուրյանների ընտանիքը ֆրանսիական քաղաք տեղափոխվելուց հետո և որտեղ անցել է Ազնավուրի մանկությունը:

Հուշատախտակի բացման արարողությանը ներկա են գտնվել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ազնավուրի որդին և հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը և նրա կինը՝ Քրիստինա Ազնավուրը, որը հիմնադրամի գործադիր տնօրենն է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ