Քաղաքական - ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մայիսի վերջին կայցելեն Ստեփանակերտ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան: Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Այցը լինելու է տարաշածրջան, բնականաբար, լինելու են Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում։ Օրակարգի մասով որևէ մանրամասներ չեմ կարող տրամադրել: Այդ մասին, ինչպես մշտապես, ասում ենք հանդիպման ավարտից հետո»,- նշել է Նաղդալյանը և հավելել, որ քննարկվելու են առաջիկա քայլերն ու ծրագրերը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ