Քաղաքական - Դատարանների դռներն արգելափակելու Փաշինյանի կոչին անդրադարձել են Ստրաստբուրգից

Քաղաքական ուժերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են ընդկալվել որպես դատական իշխանության նկատմամբ ճնշում: Այսպիսի հայտարարություն են տարածել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան և Անդրեյ Շիրցելը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 19-ին դատարանները արգելափակելու մասին կոչին:

ԵԽԽՎ պաշտոնական հաղորդագրության համաձայն, «Առանց այդ (Փաշինյանի - խմբ.) որոշման հիմքերի որևէ գնահատականի, մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական իշխանության անկախությունը օրենքի գերակայության նախապայման է, և հետևաբար օրենքի գերակայությունը լավագույնս պահպանվում է որևէ միջամտության բացակայությամբ։ Կան իրավական հստակ ընթացակարգեր, ինչպիսին է օրինակ ավելի բարձր ատյանում բողոքարկումը վիճելի որոշումների վիճարկման համար։ Օրենքի գերակայության պահպանումը պահանջում է հարգանք ընթացակարգերի նկատմամբ, որպեսզի պաշտպանվեն բոլոր քաղաքացիները` անկախ այն բանից, թե ով են նրանք»։

«Մենք ընդունում ենք, որ հասարակության արձագանքը այդ դատական վճռին ընդգծում է դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության դեռևս ցածր մակարդակը։ Դատական բարեփոխումները մնում են առաջնահերթություն, եւ մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ցանկությունը` հեռուն գնացող բարեփոխումներ իրականացնելու հատկապես կառուպցիայի դեմ պայքարում՝ նաև համագործակցելով Եվրոպայի խորհրդի հետ», - ասվում է հայտարարությամբ:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ