Կրթություն - Գործ կա, անպայման դիմե՛ք․ Արայիկ Հարությունյան

Գործ կա, ֆեյսբբուքյան իր էջում գրել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Եթե ցանկանում եք դառնալ ուսումնարանի կամ քոլեջի տնօրեն, դիմեք ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար Ուսուցման ազգային հիմնադրամին: Մենք շատ ենք ցանկանում, որ միջին և նախնական մասնագիտական/արհեստագործական ուսումնական հաստատություններ գան նոր մարդիկ՝ նոր գաղափարներով ու հմտություններով: Անպայման դիմե՛ք:

Ավելի ուշ կհրապարակեմ ևս մի հայտարարություն թափուր աշխատատեղի համար:

Իհարկե, վատ չէր լինի, եթե լրատվամիջոցներն օգնեին մեզ այս տեղեկությունը տարածելու հարցում»,– գրել է նա։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ