Քաղաքական - Քոչարյանի եւ մյուսների գործով վարույթը կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան

Ռոբերտ Քոչարյանի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան:

Տեղեկությունը armtimes.com-ի հետ զրույցում հաստատել է Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը: Նա ասել է, որ դատարանի աշխատակազմից զանգահարել են եւ տեղեկացրել որոշման մասին, սակայն թե ինչ հիմքով է կասեցվել չեն ասել:

 

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նման միջնորդություն էին ներկայացրել դատարան, սակայն դատարանն այն չէր քննել:

Մեր զրույցում դատախազությունից ասացին, որ նման տեղեկության չեն տիրապետում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ