Տարածաշրջան - Թուրքիան` ԻՊ ահաբեկիչների թիրախում

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը ծրագրում է 36 մահապարտ ահաբեկիչ պատրաստել, որոնք պիտի ահաբեկչական ակտեր իրականացնեն 14 պետությունում, հաղորդում է «Էրմենիհաբերը»։

Այս մասին հայտնի է դարձել հրապարակված մի փաստաթղթից, որի տակ ստորագրել է ահաբեկչական կառույցի այսպես կոչված արտաքին հարաբերությունների պատասխանատու Աբու Համզան:

Վերջինս նույն կառույցի մահապարտ ահաբեկիչների ուսուցման պատասխանատու Աբու Մալիքին հանձնարարել է 36 մահապարտ ահաբեկիչներ պատրաստել:

Ահաբեկիչներն Իրաքից պետք է ուղարկվեն թիրախավորված երկրներ, այդ թվում՝ Թուրքիա, Լիբիա ու Ալժիր: Հաղորդվում է, որ ցուցակում կան նաև ասիական ու եվրոպական երկրներ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ