Ժամանց և շոու բիզնես - «Անկանխատեսելի» բառի իմաստն ինձ դեռեւս այսքան ծանոթ չէր եղել... Սրբուկ

«Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկն անդրադարձել է եզրափակչում չհայտնվելու հանգամանքին։

Երիտասարդ երգչուհին ինստագրամի էջում լուսանկարի է հրապարակել, որի մեկնաբանություններում շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր այս ընթացքում իր կողքին էին եւ հավատում էին իրեն։

«Անկանխատեսելի բառի իմաստն ինձ դեռեւս այսքան ծանոթ չէր եղել... Շնորհակալություն բառը սիրել եմ միշտ, բայց այն այսքան քիչ չի թվացել։ Իսկապես շնորհակալ եմ բոլորից, որ կողքիս էիք/եք այս ընթացքում, որ սատարում ու հավատում էիք ինձ։ Ցավոք չստացվեց այն, ինչ ակնկալում էի ու ինչին փորձում էի հասնել»,- գրել է Հայաստանի պատվիրակը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ