Մամուլ - «Իմ քայլն» էլ Մարությանի հանդեպ վերապահումներ ունի

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետի ռազմավարական ծրագրերից մեկը մետրոյի նոր կայարանի կառուցումն է։ Որքանո՞վ է իրատեսական ծրագրի մեկնարկը 2020-ին՝ հարցրինք Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին։ «Ունեմ մտավախություն, որ այդ ծրագիրը, ինչպես Հայկ Մարությանի մնացած «ռազմավարական» հռչակումները, կտորպեդահարվի, որովհետեւ ցայս որեւէ հրապարակային հայտարարություն՝ ներդրումների մասով, չկա»:

Իսկ «ռազմավարական» «ԿամԱԶ»-ներն ի՞նչ վիճակում են, հրատապության կարգով գնվեցին․ ճի՞շտ է, որ մեկ աղբյուրից արագ գնումը պայմանավորված էր «ԿամԱԶ-Արմենիայի» տնօրենի` Մարությանի հետ ունեցած կապերով։ «Չանդրադառնամ դրան, ասեմ լոկ, որ «ԿամԱԶ»-ները, այո, գնվեցին հակամրցակցային պայմաններով եւ այժմ պարապուրդի են մատնված»:

Իսկ Դուք ինչո՞ւ չեք կատարում ընդդիմադիրի Ձեր ֆունկցիան։ «Մեզ ասում են` շահագործողը դեռ չկա, շահագործողը պետք է լիներ համայնքային հիմնարկը, որը դեռեւս չի իրականացնում իր ֆունկցիան»: Ինչո՞ւ: «Բազմաթիվ աշխատանքներ պետք է տարվեին, որոնք առայսօր արված չեն»:

Փաստորեն, ձախողում է, ո՞վ պետք է պատասխան տա։ «Վարչապետ Փաշինյանը եւ քաղաքապետ Մարությանը»: Փաշինյանը գոհ է քաղաքապետի աշխատանքից։ «Մարությանը շատ կարճ ժամանակ ունի իրավիճակը շտկելու, շուտով լրանում է նրա պաշտոնավարման 1 տարին, Աստված չտա՝ այն ամփոփելիս արձանագրենք լիակատար ձախողում»: Ե՞վ։ «Կարծում եմ` հետաքրքիր զարգացումներ կլինեն»: Նոր ընտրություննե՞ր։ «Հարցը թող մնա առկախված… այնուհանդերձ, հիշեք` աշխատավարձերի նկատմամբ վերջին մոտեցումը «Իմ քայլը» խմբակցությունը չհաստատեց, նշանակում է, որ ավագանու մեծամասնությունում եւս վերապահումներ կան»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ