Ժամանց և շոու բիզնես - Չեղարկվել է «Մանկական ձայնը» նախագծի քվեարկության արդյունքները

«Առաջին ալիքը» որոշում է կայացրել չեղյալ հայտարարել «Մանկական ձայնը» նախագծի եզրափակչի արդյունքները, որում հաղթանակ է տարել Ալսուի դուստրը։

Group-IB ընկերությունը, որը վերստուգել է «Մանկական ձայնը» նախագծի եզրափակչի և սուպերեզրափակչի քվեարկությունը, քվեարկության ընթացքում ձայների արհեստական ավելացում է նկատել։ Ըստ ստուգման առաջին արդյունքների՝ հաստատվել է նախագծի մասնակիցների մեկի օգտին հաղորդագրությունների կենտրոնացած ավտոմատ ուղարկման փաստը:

«Մանկական ձայնը» նախագծի հատուկ թողարկումը տեղի կունենա մայիսի 24-ին, որի ժամանակ ելույթ կունենան եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները:

Հիշեցնենք, որ նախագծի եզրափակիչ անցած մասնակիցների թվում երկու հայ կա` Միշա Գրիգորյանը` Ղարաբաղից և Ռոբերտ Բագրատյանը` Դոնի Ռոստովից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ