Քաղաքական - Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ժամանեցին դատարան

Արցախի Հանրապետության գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը քիչ առաջ ժամանեցին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի բաժին, որտեղ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը։

Նրանց դատարանի դահլիճում ներկաները դիմավորեցին ծափահարություններով։ Սահակյանն ու Ղուկասյանը գրկախառնվեցին Քոչարյանի հետ։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահները անձնական երաշխավորություն են ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ